ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Խոզ խանձող փնթին ծաղրում է իր կողակցին քննադատողներին

Խոզ խանձող փնթին ծաղրում է իր կողակցին քննադատողներին
24.12.2024 | 08:35

Նիկոլ Անհողը մի տեսանյութ է հրապարակել իր թելեգրամում ու սույն գրառումն արել.

«Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել։ Իսկապես քստմնելի է»...

Խոզ խանձող փնթին ծաղրում է իր կողակցին քննադատողներին:

Լսի՛ր, այ թերուս, հատակին մստելը և ինչ-որ բան պարապելը քստմնելի չէ, բայց կեղտոտ «սապոգները» հանելն ու կողքին դնելը ոչ թե քստմնելի է, այլ ցույց է տալիս այդ ամենը անողի անմակարդակ ու անդաստիարակ լինելը:

Հիմա հասկանալի է, թե բազմոցին կոշիկներով պառկող տղան ումից է կրթվել այդ ամենին...

Չզարմանք, եթե սա մի օր էլ հպարտանա, որ զուգարանից օգտվելուց հետո չի լվացվում կամ էլ գուլպաները հանում տարբեր տեղեր է շպրտում գեղցիներին բնորոշ ոճով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ